VARDA-ն թեժացրել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդումը

15:02   30 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրը դարձել է նաեւ Pole Dance-ի աշխարհի չեմպիոն VARDA-ն (դիտել 24-րդ րոպեից)։ Գեղեցկուհին հաղորդավարին մերկապարի մի քանի էլեմենտներ է ցուցադրել, ինչպես նաեւ պատմել մերկապարի օգտակար հատկությունների մասին, որոնք կարող են դրականորեն ազդել կանանց վրա։ Իվանի հետ միասին պարուհին ցուցադրել է, թե ինչպես կարող է պարը հեշտացնել ու թեթեւացնել առօրյա կյանքը։

«Վաղուց եմ երազում Մարտիրոսյանին մերկապարի ձողին տեսնել»,-ասել է Ուրգանտը՝ ակնարկելով իր ընկերոջը՝ Գարիկ Մարտիրոսյանին։



© NEWS.am STYLE