14 պատճառ, թե ինչու է պետք սիրել աշունը

17:35   30 սեպտեմբերի, 2014

Աշունը տարվա ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ եւ ամենատխուր եղանակն է համարվում։ Շատերը պնդում են, որ աշնանը հատուկ է թախիծը, տրամադրության անկումը, որը պայմանավորված է անձրեւոտ եւ ցուրտ եղանակով։ Սակայն, իրականում աշունն այդքան էլ սարսափելի բան չէ եւ կարելի է սիրել այն նրա համար, որ՝

1. պարտադրված չեք հյուր գնալ եւ հյուր ընդունել, որովհետեւ դրսում անձրեւ է։

 

2. Նրա համար, որ կարող եք տաք թեյ ըմպել ու չշոգել։

3. Նրա համար, որ բնությունը աննկարագրելի գեղեցիկ գույներ է ստանում։

4. Նրա համար, որ կարող եք խարույկ վառել դրսում եւ նստել շուրջը՝ վերմակի մեջ փաթաթված։

5. Նրա համար, որ կարող եք օգտվել բնության բարիքներից, որոնք հասանելի են միայն աշնանը։

6. Նրա համար, որ զգաք անձրեւի բույրը։

7. Նրա համար, որ քայլեք անձրեւաջրերի միջով, ինչպես փոքր տարիքում։

8. Նրա համար, որ չորացած եւ դեղնած տերեւներ հավաքեք ու դրանցից գեղեցիկ բաներ պատրաստեք։

9. Նրա համար, որ քայլեք խշխշան տերեւների միջով եւ ընկնեք մանկության գիրկը։

10. Նրա համար, որ կարելի է շարֆ ու գլխարկ կրել։

11. Նրա համար, որ սկսվում է նոր ուսումնական տարին, բոլոր հեռուստաալիքները նոր եթերաշրջան են հայտարարում եւ ժամանցն անցկացնելու նոր տարբերակներ են ի հայտ գալիս։

12. Նրա համար, որ կարելի է ընկնել հիշողությունների գիրկը։

13. Նրա համար, որ ստեղծագործելու բուռն ցանկություն է առաջանում։

14. Եվ, վերջապես, նրա համար, որ շուտով Ամանոր է Wink

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE