Նյույորքյան տաքսու վարորդները մերկացել են հանուն բարեգործության

15:40   30 սեպտեմբերի, 2014

Նյույորքյան տաքսու վարորդները մերկացել են բարեգործական օրացույցի (2015թ) համար, հայտնել է Daily Mail –ը։ Այս բարեգործական ակցիայի գաղափարը պատկանում է Ֆիլ Կիրկմանին, իսկ ֆոտոշարքը՝ Շենոն ՄաքԼաֆլինին։

Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվել է University Settlement սոցիալական  կազմակերպությանը, որը տարեկան օգնում է մոտ 30000 ներգաղթյալների՝ ապահովելով առաջին անհրաժեշտության պարագաներով ու հոգալով նրանց կարիքները։


«Տաքսու վարորդները մեր հասարակության այն շերտն են, որոնց գրեթե բոլորը քամահրանքով են վերաբերում՝ վերեւից նայելով վերջիններիս։ Ես ցանկացել եմ ցույց տալ նրանց մեկ այլ տեսանկյունից, այդ պատճառով միացրել եմ տեսախցիկն ու խնդրել, որ ամեն մեկն անի այն, ինչ ցանկանում է։

Նրանցից շատերը հումորով են մոտեցել այս ամենին, բայց ամենակարեւորը՝ արձագանքել են բարեգործության ու անտարբեր չեն մնացել։ Մենք վարորդներին միայն ղեկի մոտ ենք տեսնում, իսկ թե ինչպիսին են նրանք մեքենայից դուրս, ոչ մեկ չի մտածում»,-նշել է Կիրկմանը։  

Ի դեպ, օրացույցն արժե 14.99 դոլար։



© NEWS.am STYLE