Պավել Վոլյայի տունը թալանել են

17:12   30 սեպտեմբերի, 2014

Հայտնի հումորիստ, Comedy Club-ի անդամ Պավել Վոլյայի տունը թալանել են, հայտնել է НТВ-ը։ Սակայն ինչպես պարզվել է՝ հայտնի աստղն արդեն վաղուց չի բնակվում Մոսկվայում գտնվող այդ տանը։

Գողության մասին ոստիկաններին հայտնել է Վոլյայի ընկերը, ով սեպտեմբեր ամսվա սկզբից ապրում էր այդ բնակարանում։

Չարագործները տանից գողացել են 250 հազար ռուբլի գումար, Sony Xperia հեռախոս եւ iPad։ Բարեբախտաբար, բնակարանում տեղադրված են եղել տեսախցիկներ, որոնք ֆիքսել են չարագործներին։ Այժմ ոստիկանները ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները , իսկ թե ինչ է մտածում Պավել Վոլյան, դեռ հայտի չէ։

 



© NEWS.am STYLE