50-ամյա Բրեդ Փիթը՝ բրիտանական GQ ամսագրի շապիկին

22:42   30 սեպտեմբերի, 2014

50-ամյա Բրեդ Փիթը հայտնվել է բրիտանական GQ ամսագրի նոր համարի շապիկին։

Հոլիվուդյան դերասանը հերթական անգամ ապացուցել է բոլորին, որ տղամարդու համար տարիքը ոչ մի խոչընդոտ չի կարող առաջացնել։ Բացի լուսանկարվելուց, Փիթը նաեւ անկեղծորեն պատմել իր ամուսնության մասին։

«Չեմ կարող ասել, որ ամուսնությունն անձնագրի մեջ եղած կնիքով է որոշվում. այն շատ ավելի մեծ նշանակություն ունի։ Ես միշտ էլ կարծել եմ, որ երջանկությունը գերագնահատում են։ Դա այն դժվար պահերն ու վայրկյաններ են, որոնք նախորդում են հիանալի ժամանակներին. այն փոխզիջումների, իրադարձությունների, հաղթանակներն ու պարտությունների հերթականություն է»,-հայտարարել է դերասանը։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE