Լեոնարդո ԴԻ Կապրիոն բաժանվել է իր սուպերմոդել ընկերուհուց

17:44   30 սեպտեմբերի, 2014

Լեոնարդո ԴԻ Կապրիոն եւ սուպերմոդել Թոնի Գարն այլեւս միասին չեն։ 39-ամյա հոլիվուդյան սրտակերը լքել է Victoria's Secret-ի 22-ամյա «հրեշտակին»։ Վերջին անգամ պապարացիները նրանց միասին տեսել են սեպտեմբերի 3-ին Նյու Յորքում, հայտնել է ShowbizSpy։

Փաստորեն, Լեոնարդոյի եւ Թոնիի հարաբերությունները շարունակվեցին ընդամենը մեկ տարի։ Դեռեւս նրանցից ոչ մեկ չի մեկնաբանել այս իրավիճակը։

 



© NEWS.am STYLE