Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին 3 միլիոն դոլար արժողությամբ հարսանեկան նվեր է մատուցել

18:09   30 սեպտեմբերի, 2014

Ինչպես գիտեք, վերջերս Անջելինա Ջոլին ամուսնացել է Բրեդ Փիթի հետ. հանգիստ, խաղաղ, ծածուկ։

Այժմ հայտնի է դարձել, որ Ջոլին ամուսնուն հարսանեկան մի շքեղ նվեր է մատուցել՝  գնելով 3 միլիոն դոլար արժողությամբ հնաոճ, անտիկ մի քրոնոմետր, հայտնել է The Daily Mail-ը։

Այս հազվագյուտ, պլատինե քրոնոմետրը պատրաստվել է շվեյցարական Patek Philippe ընկերության կողմից եւ արժեր մոտ 3 միլիոն դոլար։

Իսկ թե այժմ ինչ արժե այս ժամացույցը հայտնի չէ, քանի որ Անջելինան այն գնելուց հետո խնդրել է Գոցո անունով մի ոսկերչի ժամացույցի վրա որոշ փորագրություններ կատարել։ Սակայն պարզ է դարձել, որ ժամացույցի վրա գրված է «Ռոլին՝ Նեսիից». սրանք նրանց վերջին համատեղ ֆիլմում մարմնավորված հերոսների անուններն են։ 



© NEWS.am STYLE