«Անահիտ» մուլտֆիլմի անոնսը

19:30   30 սեպտեմբերի, 2014

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի աշնանը: Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լեւոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչը Էռնեստ Մուրադյանն է:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:



© NEWS.am STYLE