Լիլուն՝ «Հայաստանը մենք ենք» տեսահոլովակի եւ իր նոր ծրագրերի մասին

11:23   1 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Լիլուն սեպտեմբերի 21-ին ներկայացրեց ՀՀ անկախության տոնին նվիրված «Հայաստանը մենք ենք» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը՝ Լիլուն:

«Երբ երժշտությունը լսեցինք, միանգամից հասկացանք, որ այն պետք է լինի Հայաստանի մասին: Այսինքն` երաժշտությունը հենց ինքը թելադրեց երգի իմաստը:  Մի քանի երգեր ունեմ, որ ես եմ գրել եւ նաեւ այս երգը: Ժամանակ առ ժամանակ գրում եմ: Իսկ, թե որն է ոգեշնչման աղբյուր հանդիսանում, որ ստեղծագործում եմ, կասեմ՝ նման ինչ-որ հատոկ բան չկա:  Պարզապես այն պահի տակ է ստացվում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լիլուն:


«Հայաստանը մենք ենք» վերնագրով երգեր շատ կան, իսկ թե ինչո՞ւ է երգչուհին ընտրել հենց այդ վերնագիրը, Լիլուն պատասխանեց. «Երբ գրեցի երգի խոսքերը, միանգամից այդ վերնագիրը միտքս եկավ: Որոշեցի, որ հենց դա էլ լինի»:

Ինչպես նկատել եք, Լիլուի երկրորդ տեսահոլովակն է, որ երգչուհին երեխաների է ներգրավել տեսահոլովակում:


«Քանի որ երգում նշվում է ապագայի մասին, իսկ ապագան հենց երեխաներն են, այդ պատճառով տեսահոլովակում ներգրավեցինք նաեւ փոքրերի: Բացի այդ, երգի մի հատված կատարում են «Արեւներ» խումբը: Այս տեսահոլովակի նկարահանումը, համեմատած «Մի րոպե հետո» տեսահոլովակի հետ, ավելի հանգիստ է ընթացել, քանի որ այստեղ երեխաները մի քիչ մեծ էին ու ավելի հեշտ էր նրանց հետ աշխատելը: Իսկ նախորդ տեսահոլովակում շատ փոքր էին երեխաները»,- նշեց երգչուհին:


Լիլուն շուտով պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել:

«Շատ չեմ բացի փակագծերը, թե ինչի մասին է երգը, բայց կասեմ, որ երաժշտության հեղինակը կրկին Նիկ Եգիբյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կոկչյանը: Ռիթմիկ երգ է: Սովորաբար ես իմ երգերն առաջին անգամ կատարում եմ իմ աշխատավայրում եւ երբ նկատում եմ, որ այն սիրվում է, այդ ժամանակ որոշում եմ տեսահոլովակով ներկայացնել այն»,-ասաց Լիլուն՝ հավելելով. «Իմ կարծիքով, յուրաքանչյուր արտիստ իր երգադարանում պետք է ուենա տարբեր ոճի երգեր»:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE