Ուկրաինացի սկանդալային լրագրողը ստրինգը հագին «հարձակվել է» Սիարայի վրա

11:01   1 հոկտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող Նորաձութւյան շաբաթը ռեկորդներ է սահմանում սկանդալների թվով։ Եթե Քիմ Քարդաշյանի բաց զգեստով ներկայանալն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել, ապա ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկի «արկածները» շարունակում են նոր ընթացք ստանալ։

Սկզբում Վիտալիի «զոհը» դարձավ հենց Քիմ Քարդաշյանը. լրագրողը փորձել էր գրկել Քիմին։ Այժմ այս նույն «բախտին» է արժանացել երգչուհի Սիարան։

Վիտալի Սեդյուկը մոտեցել է երգչուհուն, հանել վերարկուն՝ մնալով միայն վերնաշապիկով եւ ստրինգով. ավելին, նրա ազդրերին պատկերված է եղել «Ինձ արգելել են գնալ ԱՄՆ, իսկ ես ցնցում եմ Chanel-ը» գրառումը։

Լրագրողը բարեկամաբար գրկել է երգչուհուն, լուսանկարվել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրել են նրան կարմիր գորգից։

Պետք է նշել, որ այս ընթացքում Սիարան չի կորցրել ինքնատիրապետումը եւ շարունակել է ժպտալ հանդիսատեսին։

 

Աղբյուրը՝ US Weekly, Just Jared



© NEWS.am STYLE