Թիմաթին ծաղրել է Կիրկորովին իր նոր հոլովակում

10:31   1 հոկտեմբերի, 2014

Վաղուց ի վեր հայտնի ռեփեր Թիմաթին եւ Ֆիլիպ Կիրկրովը «պատերազմում» են միմյանց դեմ։ Թիմաթին կրկին որոշել է արտահայտել իր «սերը» Ֆիլիպ Կիրկորովի հանդեպ եւ Instagram-ում մի նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա ծաղրում է «Ռուսական էստրադայի արքային»։

Ռեփերի դիմաց դրված է մի խաղալիք-գորտ, որը երգում է Կիրկորովի հայտնի «Жестокая любовь» երգը, որի ներքո Թիմաթին, իբրեւ թե, Ֆիլիպի մեծ երկրպագուն է եւ «վայելում է» այդ երգը։ 



© NEWS.am STYLE