«Taken 3» ֆիլմի թրեյլերը ցնցել է Youtube-ը

12:35   1 հոկտեմբերի, 2014

Երեկ համացանցում հայտնվել է «Պատանդը 3» («Taken 3») մարտաֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերում Լիամ Նիսոնը։ Հոլովակն արդեն հասցրել է ցնցել Youtube-ը՝ հավաքելով մոտ երկու միլիոն դիտում (միգուցե, այն պահին, երբ ընթերցեք այս տողերը, դիտումների քանակն ավելացած կլինի)։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2015թ-ի հունվար ամսին։

Ֆիլմում Նիսոնի խաընկներներ են Ֆորեսթ Ուիթակերը, Ֆամկե Յանսենը եւ Մեգի Գրեյսը։ Ֆիլմի սցենարի հեղինակը Լյուք Բեսոնն է, իսկ ռեժիսորը՝ Օլիվիե Մեգատոնը։

Ֆիլմը պատմում է գործակալ Բրայան Միլսի մասին, ում սխալմամբ մեղադրում են իր կնոջ սպանության մեջ։ Ոստիկանությունը հետապնդում է Միլսային, եւ հերոսը ստիպված պետք է կիրառի իր սեփական մեթոդները իրական մարդասպանին գտնելու եւ դստերը փրկելու համար։



© NEWS.am STYLE