Բեյոնսեն զվարճանում է Ֆրանսիայում

13:04   1 հոկտեմբերի, 2014

Ավարտվեց Բեյոնսեյի եւ նրա ամուսնու՝ Ջեյ Զիի համատեղ համերգային շրջագայությունը, եւ այժմ երգչուհին վայելում է իր հանգիստը Ֆրանսիայում։ Ի դեպ, հայտնի աստղն ամուսնու հետ միասին երեկ ներկա է եղել ՊՍԺ-«Բարսելոնա» (3։2) հանդիպմանը եւ մարզադաշտում նստել Դեյվիդ Բեքհեմի կողքին։

Իսկ մինչ այդ փոփ աստղը մի քանի նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից հստակ երեւում է, թե երգչուհին ինչպիսի ուրախ եւ երջանիկ ժամանակ է անցկացնում Ֆրանսիայում։ Լուսանկարներից կարելի է առանձնացնել երկուսը, որտեղ Բեյոնսեն ներկայացել է ներքնազգեստով։ 





© NEWS.am STYLE