Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնը, Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը եւ այլոք՝ Vogue-ի երեկույթին

13:42   1 հոկտեմբերի, 2014

Ավարտին է մոտենում ոչ միայն Փարիզում անցկացվող նորաձեւության շաբաթը, այլեւ շքեղ երեկոների շարքը։ Երեկ երեկույթ էր կազմակերպել ֆրանսիական Vogue ամսագրի նախկին խմբագիր Կարին Ռոյթֆելդը։

Կարին Ռոյթֆելդը

Այս երեկույթին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր՝ Քիմ Քարդաշյանն իր քրոջ՝ Քենդալի ու մոր՝ Քրիսի հետ, Փերիս եւ Նիքի Հիլթոնները, Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, Կարա Դելեվինը, Միրանդա Քերը եւ ուրիշներ։

Քիմը եւ Ռիկարդո Տիշին

Քիմը, Քրիսը եւ Քենդալը

Միրանդա Քեր

Ջասթին Բիբեր

Կարա Դելեվին

Փերիս եւՆիքի Հիլթոններ

Սելենա Գոմես


Երեկույթին ներկա էր նաեւ Կարլ Լագերֆելդ


Ի դեպ, Սելենան եւ Ջասթինը առանձին են եկել եւ ոչ մի գեղեցիկ կադր լուսանկարելու հնարավորություն չեն տվել պապարացիներին։ Ավելին, կանադացի երգիչը ոչ մի քայլ չի հեռացել Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջենների կողքից, իսկ Սելենան միայնակ կոկտեյլ է ըմպել ողջ երեկոյի ընթացքում։

 

Աղբյուրը՝  Eonline, Instagram



© NEWS.am STYLE