Անգլիայում պատրաստվում են ստորագրահավաք կազմկակերպել Վալերիայի, Մելաձեի եւ Կոբզոնի համերգի դեմ

14:03   1 հոկտեմբերի, 2014

Անգլիայում պատրաստվում են ստորագրահավաք կազմկակերպել  Վալերիայի, Մելաձեի եւ Կոբզոնի համերգի դեմ, հայտնել է Super-ը։ Հոկտեմբերի 21-ին Royal Albert Hall-ում պետք է տեղի ունենա Valeriya and friends համերգային ծրագիրը, որին հրավիրված է անգամ թագուհի Էլիզաբեթ II-ը։ Բացի Վալերիայից, համերգին ելույթ կունենան նաեւ Իոսիֆ Կոբզոնը, Վալերի Մելաձեն, Վիկտոր Դրոբիշն ու այլ հայտնի աստղեր։

Սակայն որոշ ժամանակ առաջ սոցցանցերում տեղադրվել էր մի հայտարարություն, համաձայն որի Լոնդոնում ցանկանում են ստորագրահավաք կազմկակերպել Վալերիայի համերգի դեմ։

Ակտիվիստները տարբեր սոցիալական կայքերում հանրագրեր (պետիցիաներ) են տեղադրվել, որով կազմակերպիչները ցանկանում են արգելել «Կոբզոնի եւ Կրեմլին սատարող ուրիշ աստղերի մուտքը Միացյալ Թագավորություն եւ այլ ժողովրդավարական երկրներ»։ Կազմակերպիչները պատրաստվում են այս պետիցիան  ուղարկել անգլիական դեսպանատուն եւ նամակով պաշտոնապես խնդրել, որ արգելեն Վալերիայի, Մելաձեի Կոբզոնի եւ ուրիշների ելույթները Մեծ Բրիտանիայում։



© NEWS.am STYLE