Օքսանա Բաբուրյանը՝ իր եւ Մհերի ընկերության մասին

15:18   1 հոկտեմբերի, 2014

«Արցախի ձայներ» նախագծից հայտնի երգչուհի Օքսանա Բաբուրյանը, ով վերջերս ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, շուտով պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ իր երկրորդ հոլովակը շատ է տարբերվելու առաջինից.«Շատ ակտիվ է լինելու, շատ»,-ասաց նա։ 

Երգչուհին այժմ զբաղվում է նաեւ հագուստի դիզայնով, ինչպես նաեւ պատրաստվում «Արցախի ձայներ»-ի հետ Ֆրանսիայում կայանալիք համերգային շրջագայությանը։


Օքսանան ամիսներ առաջ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ դեռ մտածում է երգիչ Մհերի ամուսնության առաջարկության մասին։ Այսօր նրա հետ զրույցում մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել նրանց հարաբերություններում եւ ինչ է նա որոշել վերջապես պատասխանել Մհերին։

Հարցին ի պատասխան, Օքսանա Բաբուրյանն ասաց. «Մենք երկուսս էլ շատ դժվար ենք որոշում կայացնում։ Դա պայմանավորված է թե' հոգեբանությամբ, թե' զբաղված լինելով։ Այդ հարցը օդում է, եւ կա եւ չկա»,-նշեց երգչուհին՝ ընդգծելով, որ Մհերի հետ միայն լավ ընկերներ են։ 

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կարողանա գրավել Օքսանային։  «Տղամարդու իմ իդեալը իմ հայրն է, ով շատ խելացի է, կարդացած եւ շատ առատաձեռն է։ Նրա օրը սկսվում է կարդալով, վերջանում՝ ընկերների հետ կյանքը վայելելով։ Ես շատ եմ սիրում գումար վաստակել եւ ավելի շատ ծախսել, շրջագայել ընկերների հետ, գեղեցիկ օրեր անցկացնել, եւ իմ ընտրյալը պետք է ընդունի այդ նախընտրությունները։ Այդ իսկ պատճառով՝ չեմ ուզում սխալվել»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ իրեն դուր են գալիս «բոյով» տղաները։



© NEWS.am STYLE