Ի՞նչ է սիրում կամ ի՞նչ չի սիրում Մաշա Մնջոյանը. բլից հարցում

15:37   1 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում  է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: 

Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր:

Այս անգամ մեր հերոսուհին երգչուհի Մաշա Մնջոյանն է։

Ո՞վ է ձեր ամենասիրած հայ երգչուհին։

Սոնա Սարգսյան։

Իսկ ո՞ր երգչուհուն չեք սիրում։

Չասեմ։

Եթե երգչուհի չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

Դեղագետ, անգամ այդ ուղղությամբ մտածել եմ։

Ձեր ամենասիրած արտասահմանյան ֆիլմը (եւ ինչո՞ւ հենց այդ ֆիլմը)։

1+1 ֆիլմը, շատ խորը իմաստ ունի։ Ինձ դուր է գալիս այն, որ մարդը կարող է միայն օգնել, կյանք պարգեւել եւ կյանքի կոչել։

Ձեր ամենասիրած կերակուրը։

Սուշի։

Իսկ ո՞ր կերակուրը չեք սիրում։

Կաթնապուր։

Խոհանոցում ինչպիսի՞ն է Մաշան։

Պետք եղած դեպքում՝ ամեն ինչ էլ կարող եմ։

Ձեր ամենասիրած արտահայտությունը, որ հաճախակի օգտագործում եք։

Շնորհակալ եմ։

Ձեր չսիրած արտահայտությունը։

Ազիզ ջան։

Ինչպիսի՞ մարդկանց չեք կարողանում տանել։

Էգոիստ, ինքնահավան, երկերեսանի։

Ի՞նչ է ընկերը Ձեզ համար, մեկ բառով բնութագրեք։

Հավատարմություն։

Հե՞շտ է լինել հանրային մարդ:

Հեշտ չէ, բայց հաճելի է։

 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյան




© NEWS.am STYLE