Puff Daddy: «Ջենիֆեր Լոպեսի հետույքն ավելի լավն է, քան Քիմ Քարդաշյանինը»

14:36   1 հոկտեմբերի, 2014

Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Շոն Ջոն Քումբսը, ով ավելի հայտնի է Puff Daddy, P. Diddy կամ պարզապես Diddy անուններով, օրերս հիշել է իր նախկին ընկերուհուն՝ Ջենիֆեր Լոպեսին։ Նշենք, որ զույգը սիրավեպ է սկսել 90-ական թվականներին։ Վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Շոն Ջոն Քումբսը որոշել է գովել իր նախկին ընկերուհուն։

Հարցերից մեկը վերաբերել է Ջեյ Լոյի հետույքին, որը նա ցուցադրում է իր նոր Booty երգի տեսահոլովակում. որպես պատասխան՝ ռեփերն ասել է.

«Աստված իմ, որքան երջանիկ եմ, որ իմ կյանքում եղել է այդ անհավանական կինը։ Ինձ համար նա ամենագեղեցիկն ու հնայիչն է։ Ցույց տուր հետույքդ, Ջեյ։

Դա պարզապես արվեստի գործ է։ Համոզված եմ, որ եւ նրա տաղանդը, եւ կայտառությունը, եւ ինքնավստահությունը պատմության գիրկն են անցնելու։ Ինձ համար նա միշտ կմնա որպես լավագույն ընկեր, եւ դա հիանալի է»։

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ջենիֆեր Լոպեսի հետ մրցի Քիմ Քարդաշյանը, ռեփերը պատասխանել է։

«Երբեք, Ջենիֆեր Լոպեսի հետույքն ավելի լավն է, քան Քիմ Քարդաշյանինը։ Մի վիրավորվեք, Քանիե եւ Քիմ, բայց Ջեյի կազմվածքը շատ յուրահատուկ է»,-նշել է ռեփերը։

 

 

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE