Անաստասիա Վոլոչկովան ոտքի վնասվածք է ստացել

15:53   1 հոկտեմբերի, 2014

Ռուսական բալետի պարուհի հայտնի աստղ Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերում։

Պարուհին հայտնել է իր երկրպագուներին, որ ոտքի վնասվածք է ստացել։

«Զուրաբ Գիվիեւիչն այսօր շատ զգուշորեն ոտքս վիրակապեց։ Չնայած սուր ցավերի՝ ես միշտ ժպտացել եմ։ Շնորհակալ եմ Զուրաբ։ Դժբախտաբար, բալետը վնասվածքներ ստանալու համար շատ լավ արվեստ է...»,- լուսանկարը մեկնաբանել է Նաստյան։



© NEWS.am STYLE