Նորաձեւության շաբաթ Փարիզում. Louis Vuitton՝ գարուն-ամառ 2015

16:04   1 հոկտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Այս անգամ գարուն-ամառ 2015 հավաքածուն ցուցադրեց Louis Vuitton ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը՝  Նիկոլյա Գեսկերը։

Հավաքածուն հարուստ էր գեղեցիկ նախշերով, ուլտրա-մինի զգեստներով եւ իհարկե, ծակոտկեն զուգագուլպաներով։

Դիտելով ցուցադրությունը՝ կարելի է հասկանալ, որ Գեսկերը փորձել է բավարարել բոլորի պահանջները, քանի որ հավաքածուում կարելի է տեսնել եւ գույնզգույն ու երփներանգ, վառ կարմիր զգեստներ, եւ սեւ ու ավելի գորշ գույներով կարված հագուստներ։



© NEWS.am STYLE