Մեծ Բրիտանիայում խաղադրույք են կատարում առ այն, որ Քեյթ Միդլթոնը երկվորյակ է ունենալու

16:45   1 հոկտեմբերի, 2014

Օրերս արդեն հայտնել ենք, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ընտրել են իրենց ապագա դստեր անունը. երեխային անվանակոչելու են Էլիզաբեթ՝ ի պատիվ տատիկի։

Սակայն պետք է ասել, որ երեխային, ով լույս աշխարհ կգա այս գարնանը, անվանելու են Էլիզաբեթ Դիանա Վինձոր՝ ի պատիվ եւ Ուիլյամի տատիկի, եւ մայրիկի։

Ինչպես հայտնել է Express-ը՝ Անգլիական բուքմեյքերական ընկերություններում արդեն մոտ 200 խաղադրույք է կատարվել առ այն, որ Քեյթն ու Ուիլյամը երկվորյակ են ունենալու։  Երկուշաբթի 75 րոպեներին ընթացքում այս երկվորյակ ունենալու տարբերակի մասին հայտարարելուց հետո,  դրա հավանակությունը 2.1-ից մեծացել է մինչեւ 9.1։

Բուքմեյքերները դադարեցրել են ընդունել այս խաղադրույքը, քանի որ միջին խաղադրույքն արդեն անցել է 325 դոլարից։ 



© NEWS.am STYLE