46-ամյա Նաոմի Ուոթսը՝ Tommy Hilfiger ընկերության նոր դեմքը

17:04   1 հոկտեմբերի, 2014

Սեպտեմբերի 28-ին ծննդյան 46-ամյակը տոնած հայտնի դերասան եւ պրոդյուսեր Նաոմի Ուոթսը դարձել է Tommy Hilfiger բարեգործական արշավի դեմքը։ Լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն լուսանկարել է հայտնի աստղին «բարեգործական» պայուսակի գովազդի համար։ Ի դեպ, նկարահանումները կատարվել են Նաոմի Ուոթսի՝ Լոս Անջելեսում գնտվող տանը։

Առաջին տարի չէ, որ ամերիկյան այս հայտնի ապրանքանիշը համագործակցում Breast Health International բարեգործական ընկերության հետ. այս տարի նրանք արդեն ութերորդ համատեղ բարեգործական արշավն են կազմակերպել՝ վաճառքի հանելով սահմանափակ քանակությամբ պայուսակներ, որոնց հասույթի մի մասը (մոտ 100 դոլար յուրաքանչյուր պայուսակից) տրամադրվելու է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։  Ի դեպ, պայուսակներն արժեն 299 դոլար եւ վաճառքում կհայտնվեն հոկտեմբերի 1-ին։  

Իսկ ինչ վերաբերում է պայուսակին, ապա այս տարի պայուսակը կարված է կաշվից, ունի կարամելի գույն. պայուսակն անգամ կախազարդ ունի, որը ապրանքանիշին բնորոշ գույներով է՝ կարմիր, կապույտ եւ սպիտակ։

Աղբյուրը՝ Spletnik

 



© NEWS.am STYLE