NEWS.am STYLE-ը պարգեւատրեց իր մրցույթի հաղթողներին

18:30   1 հոկտեմբերի, 2014

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am STYLE-ն ամփոփեց իր հայտարարած՝ «Իմ լավագույն ամառային լուսանկարը» խորագրով մրցույթը։ Մրցույթում ընթերցողների քվեարկության արդյունքում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներն այսօր այցելեցին մեր խմբագրություն եւ ստացան իրենց մրցանակները։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրած Հայկուհի Մարկոսյանը եւ երկրորդ հորիզոնականում հայտնված Լիանա Թովմասյանը ստացան L'Occitane en Provence ընկերության կողմից տրամադրած հատուկ մրցանակները։

Ձայների մեծամասնությամբ առաջին տեղը զբաղեցրած Աննա Սաֆարյանը, որպես մրցանակ, մեր խմբագրության կողմից ստացավ 100 հազար ՀՀ դրամ։

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, նրանց համար քվեարկողներին եւ մեր կայքի հավատարիմ ընթերցողներին։

Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել L'Occitane en Provence ընկերությանն իր տրամադրած մրցանակների համար։

L’Occitane-ը ընդգրկում է Պրովանսի «բուրմունքներն» ու ավանդույթները: Նրա ամենանվիրական գաղտնիքները սերում են հենց Պրովանսի դրախտային բնությունից: Կորսիկական իմորտելի օրգանական եթերային յուղի, վերբենայի ու պրովանսական նուշի յուղի անզուգական խառնուրդից են ծնվում մաշկի խնամքի բնական և ինքնատիպ նյութերն ու օծանելիքները: Լավագույն ապրանքների հիմնական բաղադրիչներն են լավանդան, վերբենան, անթառամը, քաջվարդը, նուշը և վարդը:



© NEWS.am STYLE