Serebro խմբի անդամը լեսբիական լուսանկար է հրապարակել

17:43   1 հոկտեմբերի, 2014

Ռուսական Serebro փոփ խմբի անդամներ Օլգա Սերյաբկինան եւ Պոլինա Նալիվալկինան ցնցել են իրենց երկրպագուներին՝ հրապարակելով մի շատ անկեղծ լուսանկար։

«Այժմ գիտեք, թե ինչով ենք զբաղվում, երբ պատրաստվում ենք համերգային շրջագայությունների։ Դաշերը շատ լավ լուսանկարիչ է։ Իսկ իմ մասին դուք գրեթե ամեն ինչ գիտեք։ Այնպես է ստացվել, որ բոլորին այսպես հաճելի է։ Մենք միշտ երեքով միասին ենք... միշտ։ Ոչ մի ենթատեքստեր մի փնտրեք, որովհետեւ չկան այդպիսիք։ Այսպես պարզապես հիանալի է։ Պարզապես այդպես ստացվել է»,-մեկնաբանել է Սերյաբկինան։

Որքան էլ զարմանալի է այս անկեղծ լուսանկարը ոչ մի բուռն քննարկումների տեղիք չի տվել, եւ երկրպագուներից շատերն անգամ տխրել են, որ աղջիկները հազվադեպ են նման լուսանկարներ տեղադրում։



© NEWS.am STYLE