ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 հոկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի ձեզ ինչ-որ բան խնդրելը, անգամ եթե նա չկարողանա իր առջեւ դրված առաջադրանքներն ինքնուրույն կատարել։ Սակայն, չգիտես ինչու, այսօր նրա կարգախոսը կլինի «ամեն ինչ ինքս կանեմ»-ը, եւ միայն ձեր ձեռքերում է դրան վերջ տալն ու օգնություն առաջարկելը։

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի համար միեւնույն չի լինի, թե դուք ինչ եք մտածում եւ զգում, այդ պատճառով նա անվերջ այդ մասին ձեզ հարցուփորձ կանի։ Եթե չեք ցանկանում կիսվել դրանցով ձեր սիրելիի հետ, ապա պետք է մի բան հորինեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր սիրելիի հետ շատ լուրջ զրույց կունենաք։ Դրանից խուսափել չի ստացվի եւ իմաստ էլ չկա։ Դժվար թե զրույցն այդքան տհաճ լինի։ Սակայն ձեր առջեւ դրված խնդիրները պետք է փորձեք հնարավորինս արագ լուծել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են սիրելիի հետ ինչ-որ խաղ խաղալ՝ խաղաքարտերով կամ համակարգչային։ Կարող եք միասին պայքարել սարսափելի հրեշների դեմ, կամ էլ իրար դեմ խաղալ։ Կարեւորը՝ ձեզ համար հետաքրքիր եւ ուրախ լինի, իսկ ժամանակը կանցնի աննկատ։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չարժե շատ սրտին մոտ ընդունել այն, ինչ ասում է ձեզ ձեր սիրելին։ Միգուցե նրա խոսքերում անճշտություններ լինեն, կամ հաճելի բաներ նա չասի, սակայն դրանք չպետք է վեճի պատճառ դառնան։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր խորհեք ձեզ թանկ մարդու հանդեպ ունեցած ձեր զգացմունքների մասին։ Նա ձեր սիրելի՞ն է, ընկեր՞ը, թե՞ պարզապես սովորություն։ Երբ որոշեք, պետք է ձեր հարաբերությունները նրա հետ նոր մակարդակի վրա դնեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, թե ինչ է նշանակում, երբ ուղեղը հրաժարվում է ղեկավարել զգացմունքները։ Դա նման կլինի փոթորկի եւ խելահեղության, սակայն երբ ավարտվի, դուք շատ կփոշմանեք եւ կցանկանաք, որ դա կրկնվի։ Աշխատեք միայն չչարաշահել սիրելիի համբերությունը։ 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանուն սիրո պատրաստ կլինի ցանկացած խենթության, այդ պատճառով դուք կարող եք օգտվել դրանից՝ ելնելով ձեր շահերից։ Իհարկե՝ չկորցնելով չափի զգացողությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին ձեր ներկայությամբ կցանկանա հիշել իր անցյալը, որը հետաքրքիր կլինի երկուսիդ համար էլ։ Ինչեւէ, նայեք դրան որպես ձեր սիրելիի մասին վավերագրական ֆիլմի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ լինել լավատես։ Դա կօգնի անձնական կյանքում առկա ինչ-ինչ խնդիրների լուծման գործում եւ դրական տրամադրություն կհաղորդի սիրելիին։ Ամեն դեպքում, վարդագույն ակնոցները դեռ ոչ ոքի չեն խանգարել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եղե'ք հանգիստ եւ հավասարակշռված։ Հենց այս երկու կարեւոր հատկանիշները այսօր ձեզ պետք կլինեն սիրելիի հետ շփվելիս։ Մոռացե'ք ձեր նեղացկոտության եւ խանդի մասին։ Դրանք ձեզ հաստատ օգուտ չեն բերի։


ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելիին շատ դժվար կլինի դիմել այս կամ այն պատասխանատու քայլին, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները։ Սակայն դուք անգիտակցաբար կարող եք նրան դրդել այդ քայլին ձեր խոսքով, գործով կամ էլ պարզապես նրա կողքին լինելով։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE