Նովոչերկասկի բնակչուհին Ջեյսոն Սթեթհեմին ոստիկանություն է կանչել

18:15   1 հոկտեմբերի, 2014

Նովոչերկասկի բնակչուհին ոստիկանություն է դիմել եւ պահանջել, որ ոստիկանները պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնեն դերասան Ջեյսոն Սթեթհեմի հետ, տեղեկացրել է yug.svpressa.ru-ը։

Կինը հայտարարել է, որ օգոստոսի 2-ին Սթեթհեմը եկել է իր տուն եւ խնդրել է նրան տեղափոխվել Տուապսե եւ խոստացել դիմավորել կայարանում եւ ուղեկցել նրան։

Սակայն երբ կինը եկել է, դերասանը նրան չի հանդիպել ու չի դիմավորել։ Կինը երեք օր փնտրել է դերասանին եւ չի կարողացել գտնել նրան։

Պարզվել է, որ կինը ծանոթացել է Սթեթհեմին նման մի ալֆոնսի հետ, ով շատ վատ է ռուսերեն խոսել։ Տղամարդը մեկ ամիս ապրել է սիրահարված կնոջ տանը։ Կնոջը թվացել է, որ նա այդքան ժամանակ ապրել է Հոլիվուդյան աստղի հետ եւ մեծ հաճույքով հոգացել նրա բոլոր կարիքները։ Այնուհետեւ, ալֆոնսը հեռացել է եւ սիրահարված կնոջը հանդիպում նշանակել Տուապսեում, որտեղ նրան «դրախտային կյանք» է խոստացել։ Մի քանի ամիս անց կինը թողել է իր բոլոր գործերը, մեկնել «Սթեթհեմի» հետ հանդիպման, բայց իրեն ոչ մեկ չի դիմավորել. եւ կինը որոշել է դիմել ոստիկաններին։

Իրավապահ մարմիններն այս գործում ոչ մի հանցավոր տարր չեն նկատել, եւ մերժել են գործը շարունակել, բացի այդ, Սթեթհեմն ապրում է ԱՄՆ-ում եւ անհնար է նրան ոստիկանություն կանչել։

Ի դեպ, ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Սթեթհեմը օգոստոսի 25 մեկնել է Չելյաբինսկ՝ ներկա լինելու ձյուդոյի աշխարհի առաջնության բացմանը։



© NEWS.am STYLE