Վալերիան եւ նրա ամուսինը հրաժարվում են վաճառել Շվեյցարիայի իրենց տունը

19:06   1 հոկտեմբերի, 2014

Երգչուհի Վալերիային եւ նրա ամուսնու սոցցանցերում մեղադրում են ոչ հայրենասեր լինելու մեջ։

«Դուք հայրենասեր չեք։ Դուք Ժնեւում տուն ունեք եւ ամերիկյան iphone 6 եք օգատգործում»,- այսպիսի հաղորդագրություններ են գրում Վալերիայի եւ նրա ամուսնու՝ Իոսիֆ Պրիգոժինի հասցեին։

«Հայրենասեր լինել չի նշանակում, որ պետք է հրաժարվել այն ամենից, ինչը վաստակել ես։ Ըստ իս՝ հայրենասիրությունն արտահայտվում է մարդու քաղաքացիական դիրքորոշմամբ։ Բոլոր տաղանդավոր ու ստեղծագործ մարդիկ, սկսած Լեւ Տոլստոյից եւ շատ այլ մեծ գրողներից կալվածքներ ու անշարժ գույքն են ունեցել արտասահմանում։ Իհարկե, ես չեմ կարող ինձ գրող կամ բանաստեղծ համարել, բայց կարող եմ ներկայանալ որպես մշակութային գործիչ։   

Եթե ես իրավունք ունեմ Շվեյցարիայում տուն գնել, ինչու՞ չպետք է դա անեմ։ Ի դեպ, այդ տունը ես եւ Վալերիան գնել ենք 10 տարի առաջ։ Բայց մենք էլ մերձմոսկովյան շրջանում ամառանոց չունենք, քանի որ երբ ցանկանում էինք այնտեղ տուն գնել գները տասն անգամ ավելի թանկ էին։

Եթե հնարավորություն ունենամ, ապա ԱՄՆ-ում նույնպես տուն կգնեմ, ինչու՞ ոչ։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ ի շնորհիվ 1991թ-ին ձեռք բերած ազատության, այսօր կարող ենք եւ ճամփորդել ամբողջ աշխարհով մեկ, եւ տուն գնել արտասահմանում։ Ավելին, մենք երբեք չենք թաքցրել այն փաստը, որ լավ գումար ենք աշխատում, որպեսզի ավելի քիչ հետեւեն մեզ։ Մենք հանրային մարդիկ ենք, եւ անկեղծորեն շփվում ենք մեր հասարակության հետ, որպեսզի Թոմի ու Ջերիի նման չխուսափենք միմյանցից։ Բայց թե ինչում են մեզ մեղադրում, անհասկանալի է»,-հայտարարել է Պրիգոժինը Starhit-ի հետ զրուցելիս։



© NEWS.am STYLE