Մաքսիմ Գալկինին չեն ճանաչում իր երեխաները

11:34   2 հոկտեմբերի, 2014

Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը, լրագրողներին պատմել է իրեն վշտացնող մի ցավի մասին. նրա երեխաները՝ Հարին եւ Լիզան, չեն ճանաչում իրեն։

Հենց Գալկինը մտնում է երեխաների սենյակ, նրանք անմիջապես սկսում են լաց լինել։ Հավանաբար սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Մաքսիմը շատ է աշխատում, հազվադեպ է տանը լինում, հետեւաբար օտար է երեխաների համար։

Այն ժամանակ, երբ նա տուն է վերադառնում, փորձում է նորից «ծանոթանալ» երեխաների հետ։

«Եթե Լիզան ու Հարին ինձ թեկուզ 10 օր չեն տեսնում, ապա դադարում են ճանաչել ինձ։ Իսկ ես հաճախ եմ տանից բացակայում, քանի որ շատ եմ շրջագայում։ Սովորաբար օտար մարդկանց տեսնելիս մեր երեխաները սկսում են լաց լինել. ինձ նույնպես այդպես են դիմավորում»,-ասել է Մաքսիմը։

 «Որպեսզի երեխաներին հարազատ լինեմ, շրջագայություններից վերադառնալուց հետո երեխաների համար երգում եմ «Облака, белогривые лошадки...» երգը։ Հենց որ ես սկսում եմ կատարել այն, երեխաները դադարում են լաց լինել, եւ ես հարազատ եմ դառնում նրանց համար։ Սկզբում ուշադիր նայում են ինձ, իսկ հետո սկսում են ժպտալ, ծիծաղել եւ պարել»,-հայտնել է Մաքսիմը։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE