Ծնվել է Էշթոն Քաթչերի և Միլա Կունիսի դուստրը

09:36   2 հոկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հանրահայտ զույգ Միլա Կունիսն ու Էշտոն Քաթչերը դուստր են ունեցել:

Ինչպես հայտնում է TMZ-ը, հոկտեմբերի 1-ի գիշերը դերասանուհուն Cedars-Sinai հիվանդանոց են տեղափոխել: Հենց նույն օրն էլ լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը. թե ինչպես են անվանել երեխային, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ փոքրիկը 31-ամյա Միլա Կունիսի առաջին երեխան է, մինչդեռ Էշթոն Քաթչերը, ում 36-րդ տարին բոլորեց փետրվարին, դերասանուհի Դեմի Մուրի երեք դուստրերի խորթ հայրն էր:



© NEWS.am STYLE