Նորաձեւության շաբաթ Փարիզում. Hermès՝ գարուն-ամառ 2015

12:06   2 հոկտեմբերի, 2014

Ավարտվեց Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթը։ Ցուցադրություններից վերջինը բաժին ընկավ Hermès նորաձեւության տանը, որը նույնպես ներկայացրեց իր գարուն-ամառ 2015 հավաքածուն։ Պետք է նշել, որ այս ցուցադրությունը Hermès ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի՝ Քրիստոֆ Լեմերի վերջին համատեղ աշխատանքն էր այս նորաձեւության տան հետ։ Այժմ Լեմերը ներկայացնելու միայն իր անձնական՝ Christophe Lemaire հավաքածուները եւ այլեւս չի համագործակցելու Hermès ապրանքանիշի հետ։


Նշենք, որ Լեմերն Hermès ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի պաշտոնը ստանձնել է 2010թ-ին եւ վերջին չորս տարիների ընթացքում հասցրել է բավականին մեծ գործ կատարել այս նորաձեւության տան համար։ Այժմ նրա գործը շարունակելու է Նադեժ Վանհի-Սիբուլսկին, ով մինչ այդ աշխատում էր Օլսեն քույրերի The Row նորաձեւության տանը։

Հավաքածուն ստեղծելիս Քրիստոֆ Լեմերի ներշնչանքի աղբյուրը եղել է անապատը։ 



© NEWS.am STYLE