Պատրաստված է Խորվաթիայում. կին-վարորդը կրկնել է Ջեյմս Բոնդի հնարքը

11:03   2 հոկտեմբերի, 2014

Ջեյմս Բոնդի երկրպագուները , հաստատ, կգնահատեն, խորվաթ ավտոսիրահարի կատարած հնարքը։

Ինչպես հայտնել է Mirror-ը՝ Դալմացիա շրջանում ապրող 47-ամյա խորվաթ Մարիա Սկրաչիչը, անտեսելով կամուրջի անջատված հատվածը, ցանկացել է շատ արագ հասնել իր նպատակակետին։

Կինը կրկնել է Ջեյմս Բոնդի հնարքը, որն ականատեսները հասցրել են նկարահանել իրենց հեռախոսի տեսախցիկով։

Մեքենան «քաջաբար» հաղթահարել է բարձրացված կամուրջը, եւ կինն իր անչափահաս դստեր հետ շարունակել է ճանապարհը։

Սկրաչիչին 30 եվրո տուգանել են՝ վտանգավոր երթեւեկության համար, իսկ մեքենան տարել ավտոսպասարկման կենտրոն։ Դեռեւս հայտնի չէ, արդյոք երեխան եւ կին-վարորդը վնասվածքներ ստացել են, թե ոչ։



© NEWS.am STYLE