«Բեթմենի» կոստյումը փորձել են վաճառել Բեն Աֆլեքին

13:11   2 հոկտեմբերի, 2014

Հայտնի դերասան Բեն Աֆլեքը Live with Kelly and Michael հաղորդման ժամանակ  պատմել է, թե ինչպես «Batman v Superman. Dawn of Justice» («Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին») ֆիլմի պրոդյուսերները թույլ չեն տվել գլխավոր հերոսին՝ Բեն Աֆլեքին, նկարահանումներից հետո վերցնել «Սեւ արքայազնի» կոստյումը։

Ըստ նրա՝ նա դիմել է այս խնդրանքով, բայց ի պատասխան լսել, որ «դրա համար նա պետք է մոտ100 հազար դոլար վճարի»։

«Գիտեք, ես երեւի սահմանափակվեմ միայն լուսանկարներով»,-ասել է Աֆլեքը՝ ավելացնելով, որ կոստյումի դիզայներները բավականին լուրջ աշխատանք են կատարել։

Նշենք, որ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» նոր ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016թ-ին

 

Աղբյուրը՝ ABCNews



© NEWS.am STYLE