Նոր Vertu Aster սմարթֆոն. մեկնարկային գինը՝ 4900 եվրո

13:40   2 հոկտեմբերի, 2014

Vertu արտադրող բրիտանացի ընկերությունը հանդիսավոր կերպով ներկայացրել է իր նոր Vertu Aster սմարթֆոնը։

Ինչպես մյուս բոլոր Vertu ապրանքանիշի հեռախոսները, Vertu Aster–ը լավագույն վարպետների ձեռքի աշխատանք է՝ Dolby® Digital Plus ակուստիկ համակարգով, GSM ցանցով, 3G եւ LTE 4G-ով, Android օպերացիոն համակարգով, Full HD 4.7 դյույմ էկրանով, 13 Մպ. տեսախցիկով, Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով եւ իհարկե, ավանդական դարձած տիտանե կաղապարով, կաշվե հավելումներով եւ  հինգերորդ սերնդի շափյուղե (սապֆիրե) էկրանով։

Այս շքեղության մեկնարկային գինը կազմում է 4900 եվրո։

 

 

Աղբյուրը՝ Engadget.com.



© NEWS.am STYLE