«Իմ փոքրիկ փեսացուն». ֆիլմ՝ երազանքների իրականացման եւ հրաշքներին հավատալու մասին

13:19   2 հոկտեմբերի, 2014

Նոյեմբերի վերջ էկրաններ կբարձրանա հայկական նոր ֆիլմ՝ «Իմ փոքրկ փեսացուն»։ Ֆիլմը ստեղծվել է «Սեպուհյան Հոլդինգ»-ի կողմից: Հոլդինգի հիմադիր Սարգիս Սեպուհյանը հանդիսանում է «Իմ փոքրկ փեսացուն» ֆիլմի պրոդյուսերը եւ գլխավոր ռեժիսորը: Նա նաև «Խաղ իմ կանոններով» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է:

Ֆիլմի գաղափարը Տիգրան Ավետիսյանինն է, ով հանդիասնում է ֆիլմի բեմադրող ռեժիսորը, իսկ գաղափարը սցենարի է վերածել Անուշ Պետրոսյանը։

«Իմ փոքրիկ փեսացուն» պատկանում է ֆանտաստիկ կինոկատագերգություն ժանրին: Չցանկանալով մինչև պրեմիերան բացել փակագծերը, ֆիլմի ստեղածգործական անձնակազմը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը մարդկանց երազանքների իրականացման եւ հրաշքներին հավատալու մասին է. չպետք է դադարել հավատալ հրաշքներին, չէ՞ որ հրաշքները կարող են երբեմն իրականանալ:

 

Բոլոր դերասանները ընտրվել են քասթինգի միջոցով: Հատկապես բարդ է եղել երեխա դերասանների ընտրությունը: Որոնումներից հետո ֆիլմում հանդես եկան` երգչուհի Լիդա Առաքելյանը /Լիդուշիկ/, Լիլիթ Թոխատյանը/ բոլորիս հայտնի և սիրված դերասան Հրանտ Թոխատյանի դուստրը/, Տաթևիկ Պետրոսյանը /ով հայտնի է բազմաթիվ դերերով հեռուստասերիալներում/, Արեգ Գալոյանը /Արամիկ «Կարգին սերիալ», Արման Հովահաննիսյանը և Լոռանդ Դեմիրճյանը:

Ֆիլմի անձնակազմը հատուկ առանձնացրեց գլխավոր դերասաններից մեկին` Անդոին /իրական շուն/, ում հետ շատ բարդ և հետաքրքիր են եղել նկարահանումները:

Ֆիլմում խաղում են նաեւ դերասաններ Արթուր Կարապետյանը, Դիանա Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Աննա Մանուչարյանը, Արփինե Իսրայելյանը եւ այլք։


 Ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2014թ. նոյեմբերի 27-ին։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE