Ինչպես է Հյու Ջեքմանը պայքարում ամորձինների քաղցկեղի դեմ

14:45   2 հոկտեմբերի, 2014

Նոր ու հետաքրքիր մի ֆլեշմոբ  է տարածվում ամբողջ աշխարհով մեկ։ Հայտնի դերասան Հյու Ջեքմանը մասնակցել է «Զգա քո ամորձիները» (FeelingNuts) ֆելշմոբին։ Կազմակերպիչները ակնկալում են, որ այս նոր ֆլեշմոբին մասնակցելու են նաեւ շատ այլ հայտնի աստղեր, ինչպես եղավ Ice Bucket Challenge-ի դեպքում։

Այս նոր շարժումը ուղղված է ամորձինների քաղցկեղով տառապող մարդկանց բուժմանը։ Արդեն մի շարք հայտնի տղամարդիկ լուսանկարվում են՝ ձեռքը դրած համապատասխան հատվածին, եւ լուսանկարը տեղադրում սոցցանցերում գրելով՝ #FeelingNuts։

Մայքլ Ջեքսոնի «ֆիրմային դիրքով « նկարահանվել է նաեւ Հյու Ջեքմանը։

«Հատկանշական է, որ ոչ մի գումար պետք չէ փոխանցել, քանի որ այսպես տղամարդիկ պարզապես ցանկանում են բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, եւ հասկացնել մարդկությանը, որ անհրաժեշտ է կանոնավոր կերպով հետազոտվել եւ խուսափել այս հիվանդության զարգացումից։ Հայտնի աստղերը կոչ են անում որքան հնարավոր է շուտ գնալ մոտակա կլինիկա եւ հետազոտվել։

 

 

Աղբյուրը՝ NYDN



© NEWS.am STYLE