Վերա Բրեժնեւան՝ մեծ ու համերաշխ ընտանիքի մասին

14:10   2 հոկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան վաղուց է երազում մեծ եւ համերաշխ ընտանիքի մասին։ Երկու տարի առաջ երգչուհին ամուսնալուծվել է գործարար Միխայիլ Կիպերմանից, սակայն Վերան դեռեւս մտածում է երրորդ երեխան ունենալու մասին։

«Ինձ համար ամենամեծ երջանկությունը երեխաներն են, որոնց հետ ոչինչ չես կարող համեմատել, - ասել է երգչուհին «7 Дней»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ես ափսոսում եմ, որ տղամարդիկ չեն կարող զգալ, թե ինչ է նշանակում ինն ամիս կրծքիդ տակ պահել երեխայի, զգալ ու լսել նրա շարժումները, հասկանալ այս մեծ հրաշքը։ Կյանքում ոչ մի պահ չես կարող համեմատել երեխայի ծննդի հետ։ Ես երկու անգամ զգացել եմ այդ բերկրանքը, եւ արդեն կարոտել եմ այդ զգացմունքը»։

Անցյալ տարի երգչուհին Կիեւում մի մեծ բնակարան է գնել, եւ հավանաբար ցանկանում է ազատ սենյակները դարձնել երեխաների սենյակ։

«Ես հոգեպես պատրաստ եմ դրան։ Հիմա, երբ Սարան արդեն չորս տարեկան է, ես զգում եմ, որ ցանկանում եմ կրկին մայրանալ։ Իսկ բնակարանային խնդիրը արդեն լուծված է։ Եվ քանի որ մենք արդեն տուն ունենք, կցանկանայի, որ այդ տանը մեծ ու համերաշխ ընտանիք ապրեր, եւ իմ դուստրերը՝ Սոնյան եւ Սարան, քույր կամ եղբայր ունենային»։



© NEWS.am STYLE