Ջենիֆեր Լոուրենս՝ ամենաոճային կին. Քարդաշյանը 29-րդ-ում է

15:13   2 հոկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը գլխավորել է Glamour ամսագրի «ամենաոճային աստղերի» ցուցակը։  Christian Dior նորաձեւության տան ներկայացուցիչը կարողացել է գերազանցել եւ Քիմ Քարդաշյանին, եւ Քեյթ Միդլթոնին, եւ Լեդի Գագային եւ այլոց։

«Գլխավորը այն չէ, թե ինչ է նա կրում, կարեւոր է, թե ինչպես է դա անում,-ասել է ամսագրի խմբագիրը։  Ջենիֆեր Լոուրենսը  Dior-ի շքեղ զգեստով իրեն նույնքան վստահ ու կանացի է զգում, որքան սովորական տաբատով։ Եվ դա ակնհայտ է»։

Անցյալ տարի առաջին հորիզոնականում հայտնված Քրիսթեն Սթյուարտն այս անգամ ընդամենը երրորդն է։

Best-Dressed աստղերի ռեյտինգում երկրորդ տեղը զբաղեցրել էր Լյուպիտա Նյոնգոն։

Չորորդ տեղում Մեծ Բրիտանիայի ամենաշատ վարձատրվող դերասանուհին՝ Էմմա Ուոթսոնն է։

Ուոթսոնին հաջորդում են Բլեյք Լայվին եւ Անջելինա Ջոլին։

Լավագույնների տասնյակում հայտնվել են նաեւ Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը, Քեթի Փերին, Ջենիֆեր Էնիսթոնը եւ Էմմա Սթոունը։

Հատկանշական է, որ վերջերս «ոճի մեծագույն տիպար» ճանաչված Վիկտորիա Բեքհեմը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ Քիմ Քարդաշյանին բաժին է ընկել 29-րդ տեղը։



© NEWS.am STYLE