Ռուսական «Ձայնը» նախագծի պրոդյուսերը փորձերի ժամանակ գլխին հարված է ստացել

19:08   2 հոկտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» նախագծի մարզիչներն արդեն երգեր են ընտրում իրենց թիմում ընդգրկված մասնակիցների համար, քանի որ հոկտեմբերի վերջին արդեն եթերում կլինի երկար սպասված այս ծրագրի հաջորդ փուլը։

Ինչպես հայտնել է Super-ը՝ փորձերից մեկի ժամանակ դժբախտ միջադեպ է տեղի ունեցել։ Սկզբում կտրվել է բեմը լուսավորող մալուխը, եւ մի շարք աշխատակիցներ սկսել են նորոգել այն։ Սակայն այդ ընթացքում վերեւից շինարարական ինչ-որ մի դետալ է ընկել ծրագրի պրոդյուսերներից մեկի՝ Սերգեյի գլխին։ Նկարահանման հրապարակ եկած շտապօգնության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել պրոդյուերին՝ վնասված հատվածը կարելու համար։ Կլինիկայում արդեն հաստատվել է, որ Սերգեյը ուղեղի ցնցում է ստացել։



© NEWS.am STYLE