Փարիզում քաոս է. Ջասթին Բիբերի պատճառով չորս ժամ փողոցները փակվել են

15:32   2 հոկտեմբերի, 2014

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթը բոլորի ուշադրությունը գրավել է ոչ միայն իր գեղեցիկ հավաքածուներով, այլեւ ցուցադրություններին ներկա աստղերի թվով։ Այդպիսի մի աստղերից մեկն էլ Ջասթին Բիբերն էր, ում հայտնվելուն սպասող երկրպագուները Փարիզում իսկական իրարանցում են առաջացրել։   


Վերջին օրը երկրպագուները սպասել են իրենց կուռքին Fouquet's Barriere հյուրանոցի մոտ, որտեղ մնացել է Ջասթին Բիբերը։

Հյուրանոցի մոտ անմիջապես ոստիկանական մի քանի տասնյակ մեքենաներ են եկել։

Երեկոյան ժամը հինգին ոստիկանները, հետեւելով երգչի խնդրանքին, փակել են փողոցի մի մասը՝ մոտ չորս ժամ դժվարացնելով անցորդների եւ մեքենաների երթեւեկությունը։

Գեւորգ V պողոտայի եւ Կենտեն-Բոշար փողոցի միջեւ ընկած հատվածը փակ է մնացել այնքան, մինչեւ Ջասթինը դուրս է եկել հյուրանոցից եւ գնացել օդանավակայան։

 

 

Աղբյուրը՝ Radio France

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE