Սոս Ջանիբեկյանը՝ սիրո, երջանկության, գեղեցկության, ազատության մասին. բլից հարցում

15:45   2 հոկտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է բլից հարցում անցկացնել հայ հայտնիների շրջանում: Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր: Այս անգամ մեր հերոսը դերասան Սոս Ջանիբեկյանն է:

Իմ երազած աշխարհը...

մի ծով է, որի արտացոլանքի մեջ միայն արեւամուտ եւ արեւածագ է:

Աշխարհում ամենաբարդ բան ինձ համար...

ջրի վրայով քայլելը:

Երջանիկ լինելու համար մարդուն պետք է...

ընդամենը պետք է քեզ զգաս երջանիկ:

Տրամադրությունս ընկնում է, երբ...

քաղցած եմ:

Տրամադրությունս բարձրանում է, երբ...

քսակս լիքն է:

Սերը...

անցողիկ է:

Գեղեցկությունը...

հարաբերական է:

Ազատությունը...

չանես այն, ինչ չես ուզում:

Ազատ ժամանակ...

փորձում եմ մարդ մնալ:

Իմ ամենասիրած գիրքը...

Ժամանակակից գրականության գլուխգործոց՝ Հենրի Միլլեր- «Խեցգետնի արեւադարձը»

Իմ ամենասիրած ֆիլմը...

«Среди Белых облоков» 

Գերագույն նպատակս...

չշեղվել նպատակից:

Ամենասիրածս աֆորիզմը...

սա էլ կանցնի:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE