Ռուսական «Дом-2» ռեալիթի-շոուի աստղ Ալինա Աստրատյանը նոր սիրեկան ունի

16:42   2 հոկտեմբերի, 2014

Վերջերս տեղեկացրել էինք, որ  Ռուսական «Дом-2» ռեալիթի-շոուի աստղ Ալինա Աստրատյանը որոշել է դուրս գալ վերը նշված նախագծից եւ վերադառնալ հայրական տուն՝ Վոլգոգրադ։ Այս ամենի  պատճառը նրա ամուսնալուծությունն էր։

Այժմ աղջիկը Իլյա Գրիգորենկոյի հետ արված ռոմանտիկ լուսանկարներ է  հրապարակում իր միկրոբլոգում. ավելին, նա կրկին վերադարձել է նախագիծ։

Աղջիկը բավականին ինտիմ լուսանկարներ է տեղադրել իր միկրոբոգում։ Օրինակ, դրանից մեկն ասես, երջանիկ ընտանիքի մի պատկեր լինի. Ալինայի մերկ ոտքերն ու Իլյան՝ փոքրիկ Ռոբերտը գրկում։

«Առավոտ, փոքրիկ, երջանկություն»,-Ալինան մակագրել է լուսանկարը։

Բացի այդ, երիտասարդ մայրիկը լուսանկարներ է հրապարակել Գրիգորենկոյի հետ, Վոլգայի ափին զբոսնելիս։

Հիշեցնենք, որ վերջերս Ալինա Աստրատյանն ամուսնու՝ Ալեքսանդրի հետ վիճելուց հետո չափից շատ դեղահաբեր էր ընդունել եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց։ 



© NEWS.am STYLE