Լեդի Գագան գաղտնի ամուսնացել է

17:04   2 հոկտեմբերի, 2014

Լեդի Գագան գաղտնի ամուսնացել է։ Արտասահմանյան լրագրողներն այս եզրակացությանն են եկել այն բանից հետո, երբ նկատել են 33-ամյա հայտնի դերասան Թեյլոր Կիննիի աջ ձեռքի ամուսնական մատանին։

Ինչպես հայտնել է Hollywood Life-ը՝ 28-ամյա Գագան գաղտնի ամուսնացել է «Վամպիրի օրագրերը» սերիալի աստղ Թեյլոր Կիննիի հետ։

Լրագրողները այս եզրակացությանն են եկել այն բանից հետո, երբ Կիննիի գործընկերներից մեկը՝ Սոֆիա Բուշը, մի լուսանկրա է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ Թեյլորը Կիննիին բարեկամաբար գրկում է։

Լուսանկարը հրապարակելուց հետո երկրպագուները մեծ ուշադրություն են դարձրել դերասանի ձեռքի մատանուն, իսկ ինքը՝ Բուշը, «կրակին յուղ է լցրել»՝ գրելով. «Սա նրա մատանին է, ոչ թե կերպարի»։

Հենց այս լուսանկարի հրապարակումից հետո էլ տարածվեցին այն լուրերը, որ Թեյլոր Կիննին եւ Լեդի Գագան գաղտնի ամուսնացել են։

Daily Mail-ը հիշեցնում է, որ անցյալ ամառ երգչուհին իր մայրիկի հետ մեկնել է Տորոնտո, որտեղ հարսանեկան մի քանի զգեստներ էր փորձել։



© NEWS.am STYLE