NEWS.am STYLE-ի բացառիկ հնարավորությունը երիտասարդներին. հեքիաթային ֆոտոշարք (ֆոտո)

16:50   2 հոկտեմբերի, 2014

Ձեր ամենօրյա ընկեր NEWS.am STYLE-ը հնարավորություն է ընձեռում տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ունեն գրած բանաստեղծություններ, ձայնագրած երգեր, ձեռքի աշխատանքներ, սիրային նամակներ կամ սիրո պատմություններ, որոնք կցանկանան հասու դարձնել հազարավոր մարդկանց, ուղարկել դրանք մեզ՝ մեր կայքում հրապարակելու համար։

Արուսիկ Մարկոսյանն ուսանող է, սովորում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետի 3-րդ կուրսում: 
«Ֆոտոյով այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ զբաղվում եմ, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ մի օր ինձ համարեն մասնագետ: Լուսանկարել շատ եմ սիրում: Ինձ համար դա ուրիշ երեւույթ է, երբ կարողանում եմ պահն անմահացնեմ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արուսիկը:



«Ինչ վերաբերվում է այս ֆոտոշոարքիս, ապա ասեմ, որ մեծ ոգեւորությամբ եմ ստեղծել այն, որտեղ արտացոլել եմ մարդկային ամենաանմեղ զգացմունքները՝ վախ, կորուստ, ուրախություն, հանգստություն... Էմոցիաները փոխանցել եմ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսուհու միջոցով: Ամեն մի լուսանկարը մշակելիս ինքնաբերաբար ազդվում էի այդ նկարի աուրաից, ինչը ինձ օգնում էր գործս ավարտին հասցնել: Կարծում եմ, ստացվեց: Երբ ցուցահանդեսի միջոցով նկարներս բոլորին հասանելի դարձան, հասկացա, որ զուր չէր այսքան էներգիան, էմոցիան եւ չարչարանքը: Բացարձակ զուր չէր: Մարդիկ հասկացան ինձ՝ նրանց եւս փոխանցվեց հեքիաթային Ալիսայի զգացմունքները... Բայց ամեն մի գեղարվեստական գործ բռնելիս ամենակարեւոր հանգամանքը ոգեշնչման աղբյուրն է: Ու անչափ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանցից, ովքեր մեջս ստեղծգործական եռանդ են ներարկել»,- հավելեց երիտասարդ լուսանկարչուհին:



© NEWS.am STYLE