«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամը բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց հինգ տարվա համատեղ կյանքից հետո

17:44   2 հոկտեմբերի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամը բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Անդրեյ Ցարից, հինգ տարվա համատեղ կյանքից հետո, հայտնել է Dni-ին։

Երգչուհու մամլո-ծառայությունից հայտնել են, որ զույգը բաժանվել է այն պատճառով, որ նրանցից ամեն մեկը սկսել է կյանքին այլ հայացքով նայել։

Լոբոդան հայտնել է, որ նրանց ամուսնալուծության խնդիրը սկսել է համատեղ աշխատելուց։ Անդրեյը երկար ժամանակ երգչուհու բալետի պարուսույցն է եղել եւ մշտապես ուղեկցել է նրան համերգային շրջագայությունների ժամանակ. փաստորեն, աշխատանքային խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ զույգի անձնական կյանքի վրա։

Ըստ Լոբոդայի՝  նրանցից ամեն մեկը սկսել է հետաքրքրությունների իր շրջանակն ունենալ եւ ավելի ու օտարանալ միմյանցից։ Ամուսինները սկսել էին այլեւս չկիսվել միմյանց հետ իրենց նվաճումներով, նորություններով, հետաքրքրություններով, եւ ամեն ինչ հասել է նրան, որ զույգը որոշել է մեկընդմիշտ բաժանվել։

Սվետլանան հավաստիացրել է, որ իր եւ Անդրեյի հարաբերությունները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ նրանց դստեր՝ Եվանգելինայի վրա։ Ցարը, ինչպես նախկինում, ամեն օր  տեսնում է դստերը եւ տալիս իր հայրական սերն ու ջերմությունը։

Նշենք, որ ամուսնու հետ Սվետլանան ծանոթացել է 2009թ-ին «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, որտեղ Անդրեյը եկել էր որպես պարուսույց։ Մրցույթից հետո նրանք միասին համերգային շրջագայություններ են սկսել Եվրոպայում եւ ԱՊՀ երկրների տարածքում, ինչն էլ ավելի է մտերմացրել նրանց։ Իսկ 2011թ-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝  Եվանգելինան։



© NEWS.am STYLE