52-ամյա Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է 38-ամյա Դավիթ Վարդանյանի հետ

16:04   2 հոկտեմբերի, 2014

52-ամյա Ալյոնա Սվիրիդովան պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ։ Այս մասին պատմել է նրա սիրեցյալը՝ 38-ամայ Դավիթ Վարդանյանը։ «Тайны звезд» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ երջանիկ փեսան ասել է. «Ես Ալյոնային սիրահարվեցի առաջին իսկ հայացքից։ Նա մի զարմանալի կին է, եւ մենք շուտով ամուսնանալու ենք»։ Ամուսնության հստակ օրը զույգը չի նշել, սակայն նախօրոք պատասխանելով բոլորին հուզող այն հարցին, թե արդյոք նրանց չի խանգարում իրենց տարիքային տարբերությունը (14տարի), զույգն ասել է, որ նրանք միասին շատ լավ են իրենց զգում, եւ երկուսն էլ համոզված են, որ ներդաշնակ հարաբերություններ հաստատելու համար տարիքը բացարձակ կապ չունի։ Ավելին, նրանք արդեն մի քանի տարի է միասին են։

Նշենք, որ սա Ալյոնա Սվիրիդովայի երրորդ ամուսնությունն է։ Առաջին ամուսնուց՝ Սերգեյ Սվիրիդովից, նա մեկ որդի ունի, ով արդեն 31 տարեկան է, իսկ երկրորդ՝ քաղաքացիական ամուսնուց ունի տասնամյա որդի՝ Գրիգորին։  

 

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE