«Ֆուլ հաուս»-ը ամերիկյան չէ, ոչ էլ՝ կորեական դրամա. պարզաբանում՝ նոր սիթքոմի վերաբերյալ

19:30   2 հոկտեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Մարիամ Մելիքյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը եւ շատ այլ դերասաններ նկարահանվել են «Արմենիա թիվի»-ի նոր հեռուստածախագծում, որը կոչվում է «Ֆուլ հաուս»:

Սիթքոմը դեռ եթեր չի հեռարձակվել, սակայն արդեն իսկ դրա շուրջ խոսակցություններ են պտտվում։ Դրանց վերջ տալու համար դերասան-սցենարիստ Գրիգոր Դանիելյանը պարզաբանում է տվել, որում ասված է.

«Հարգելի ընկերներ, հոկտեմբերի 4-ից «Արմենիա ԹԻՎԻ»-ի եթերում մեկնարկում է «FULL HOUSE» սիթքոմը: Նախքան եթերը, համացանցում հայտնվեց նախագծի սաունդթրեքը, այնուհետև անոնսը, որը դիտելուց հետո բազմաթիվ ֆեյսբուքցիների մեջ հարցեր առաջացան, որոնց կուզենայի պատասխանել:

1. Սա կապ ունի՞ Ամերիկյան Ֆուլ հաուսի հետ – ՈՉ։
2. Բայց ինչի՞ համար եք վերցրել կորեական Ֆուլ Հաուս դրաման ու փչացնում – Հարգելիներս, մենք ոչ մի տեղից ոչինչ չենք վերցրել, գաղափարը ամբողջությամբ հեղինակային է և պատկանում է մեզ, միայն անվան հետ կապված ոչ մի հետևություն պետք չի անել: Եվ ամենակարևորը՝ սիթքոմ ֆորմատը դրամայի հետ ընդհանրապես կապ չունի, տրամաբանական է ...
3. Բա ինչի՞ «Ֆուլ հաուս»- Սիթքոմը կարելի է բնորոշել մեկ բառով՝ «Full House», որը թարգմանաբար նշանակում է «լիքը տուն», որի մասին էլ լինելու է սիթքոմը, մանրամասները կիմանաք դիտելով այն: Եվ մի հատաքրքիր համընկում ևս, poker խաղում կա կոմբինացիա, որը կոչվում է Ֆուլ հաուս, որտեղ 2 և 3 նույնատիպ խաղաքարտեր են: 
4. Ոմանք համեմատում են «Yere1» նախագծի հետ – ասեմ, որ համեմատելու կարիք չկա, որովհետև այս ֆորմատը մեր նախկին նախագծի հետ ոչ մի կապ չունի, և դուք տեսնելու եք բոլորովին նոր հեռուստատեսային ֆորմատ, որը դեռ չեք տեսել Հայաստանում»։



© NEWS.am STYLE