Դերասան Չարլի Շինը կոկաինի ազդեցության տակ դանակով հարձակվել է ատամնաբույժի վրա

18:09   2 հոկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան 49-ամյա Չարլի Շինը կոկաինի ազդեցության տակ դանակով հարձակվել է իր ատամնաբույժի վրա,- հատնել է TMZ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ըստ ոստիկանների՝ Շինը գնացել է իր ատամբույժի մոտ, եւ երբ բուժքույրը փորձել է իրեն դիմակ հագցնել, Շինը ապտակել է նրան։ Ատամնաբույժը հայտնել է, որ դրանից հետո Շինը դանակով հարձակվել է նրա վրա։ Այժմ Շհայտնի դերասանը հետախուզման մեջ է։

Իրավապահ մարմիններն արդեն հարցաքննել են բոլոր վկաների, իսկ անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Չարլին կոկաինի ազդեցության տակ է եղել, քանի որ տղամարդը տեսել է, թե ինչպես է դերասանն ատամնաբուժարան մտնելուց առաջ կոկաին օգտագործել, հայտնել է պարբերականը։

Նշենք, որ Չարլի Շինը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ամեն ինչ փողն է որոշում», «Լինել Ջոն Մալկովիչ» եւ մի շարք այլ ֆիլմերում։ 



© NEWS.am STYLE