10 պատճառ՝ ժպտալու համար

15:21   3 հոկտեմբերի, 2014

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը աշխարհը տոնում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day): Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 3-ին: Տոնի կապակցությամբ NEWS.am STYLE-ը ներկայացնում է ուրախ լինելու եւ ժպտալու տասը պատճառ:

1. Ժպտա, որովհետեւ օրը բացվել է քեզ համար (Շատերը չեն լուսացրել այս գիշեր):

2. Ժպտա, որովհետեւ առողջ ես արթնացել քնից (Շատերն արթնանում են հիվանդության անտանելի ցավերից):

3. Ժպտա, որովհետեւ գնալու տեղ ունես (դասի, աշխատանքի, գնումների, հանդիպման):

4. Ժպտա, որովհետեւ քեզ սիրող մարդիկ ունես (ծնողներ, քույր-եղբայր, ընկերներ կամ սիրելի): 

5. Ժպտա, որովհետեւ սիրում ես, թեկուզ՝ անփոխադարձ:


6. Ժպտա, որովհետեւ կարող ես կարդալ այս տեքստը եւ գրել դրան պատասխան ինչ-որ բան: (Շատերը գրել ու կարդալ չգիտեն):

7. Ժպտա, որովհետեւ քաղցած չես, գրպանումդ գումար ունես, իսկ գլխավերեւդ՝ տանիք: (Հայաստանի բնակչության 30 տոկոսից ավելին աղքատ է):

8. Ժպտա, որովհետեւ ժպիտը գեղեցկացնում է մարդուն:

9. Ժպտա, որովհետեւ ամեն ինչ անցողիկ է:

10. Եվ, վերջապես, ժպտա, որպեսզի աշխարհը ժպտա քեզ Wink

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE