Քաղցրավենիքի ո՞ր տեսակներն են առավել օգտակար

19:08   5 հոկտեմբերի, 2014

Համաձայնեք, առանց քաղցրավենիքի մեր կյանքն անիմաստ է։ Սակայն կարծիք կա, որ քաղցրավենիքն այնքան էլ օգտակար չէ եւ պետք է հրաժարվել դրա օգտագործումից։ Բայց չպետք է մոռանալ, որ բացի վնասակար լինելուց, քաղցրեղենը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենա, քանի որ ունակ է  խթանել մտավոր գործունեությունը, լինել էներգիայի աղբյուր, եւ իհարկե, հաղորդել բարձր տրամադրություն, որը նույնպես շատ կարեւոր է:

Հետեւաբար, այս հոդվածում մենք կներկայացնենք քաղցրավենիքի այն տեսակները, որոնք եւ օգտակար են, եւ չեն վնասում մարմնի կազմվածքին։

Այսպիսով, եթե քաղցրակեր եք եւ չեք կարող հրաժարվել քաղցրավենիքի օգտագործումից, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնեք քաղցրավենիքի ստորեւ ներկայացված տեսակներին։

Առաջին հերթին խորհուրդ ենք տալիս օգտագործել օգտակար հատկություններով հարուստ սեւ շոկոլադ, որը բացի վիտամիններից եւ հանքային աղերից, պարունակում է նաեւ բնական հակաօքսիդանտներ. ի դեպ, հակաօքսիդանտները օգնում են պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։

Մյուս կարեւոր եւ առողջարար քաղցրավենիքի տեսակը սպիտակուցներով, ֆոսֆորով եւ երկաթով հարուստ զեֆիրն է, որը նաեւ քիչ կալորիա է պարունակում։

Մեր օրգանիզմի համար օգտակար են նաեւ մարմելադը, պաստեղը եւ շաքարածո մրգերը, ինչպես նաեւ մեղրը, որը ոչ միայն կարող է փոխարինել շաքարավազին, այլեւ բարենպաստ ազդեցություն ունենալ առողջության վրա։

Շատ օգտակար եւ բավականին առողջարար է նաեւ հալվան, որը ոչ միայն դրականորեն է ազդում մաշկի վրա, այլեւ երիտասարդացնում է այն։ Հալվան նաեւ ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը։

Եվ իհարկե, չպետք է մոռանալ մրգերի ու բանջարեղենի մասին, որոնց կանոնավոր օգտագործումը  (հատկապես թարմ վիճակում) ոչ միայն ցանկալի է, այեւ պարտադիր օրգանիզմի բնականոն զարգացման համար։ 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE