Սովետական պահպանակների պատմությունը

23:07   6 հոկտեմբերի, 2014

Տարածված թյուր կարծիք կա, որ ԽՍՀՄ-ում սեքս չի եղել։ Մի կողմ թողնելով այն տրամաբանական հարցը, թե այդ դեպքում մենք ինչպես ենք հայտնվել աշխարհիս երեսին (արագիլներն այդքան շատ երեխաներ չէին կարող բերել, իսկ կաղամբն էլ բավարար չէր լինի բոլորի համար)՝ փորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվում այս ժամանակահատվածում։

Ինչքան էլ որ անհավատալի թվա, բայց պահպանակները հայտնվել են Սովետական Միությունում դեռեւս 1950-ականներին եւ ունեին շատ «վեհ» անվանում՝ ապրանքանիշ համար երկուս. հետաքրքիր է, որ համար մեկ ապրանքանիշն էլ համարվում էր հակագազը։ Գաղտնիքը պայմանավորված էր ռետինի, որով դրանք պատրաստված էին, խտությամբ. որքան բարձր էր կարգաթիվը, այնքան բարակ էր ռետինի հաստությունը։


Սկզբնական շրջանում պահպանակներն անվանում էին ապրանքանիշ համար չորս, քանի որ այն պատրաստում էին համապատասխան ռետինե հաստությամբ։ Բայց հակաբեղմնավորիչները շատ հեշտությամբ պատռվում էին, հետեւաբար ռետինի համարը փոխեցին երկուսի՝ փոխարինելով այն ավելի դիմացկունով։

Իհարկե, ինչպես մյուս բոլոր ցանկալի եւ անհրաժեշտ ապրանքները, պահպանակները նույնպես Սովետական Միությունում շատ քիչ էին եւ դժվարամատչելի՝ ձեռք բերելու համար։ Այս թանկագին իրը կարելի էր գտնել միայն դեղատներում, բայց դրանց հայտբելուն պես, շատ կարճ ժամանակահատվածում մեծածախ վաճառքով սպառվում էին։

Նրանք, ովքեր հաջողացնում էին մեծածախ վաճառքով գնել պահպանակները, ապա բավականին առասպելական ու թանկ գնով վերավաճառում էին դրանք։

Պահպանակները սկզբում միայն մեկ՝ Բակովկայի գործարանում էին արտադրվում. այն ընդամենը երկու տեսակի ապրանք՝ պահպանակ եւ հակագազ էր արտադրում։ Ավելի ուշ Կիեւում գտնվող «Կարմիր ռետինագործ» գործարանը նույնպես սկսեց պահպանակներ արտադրել։

Արդեն Նիկիտա Խրուշչովի ղեկավարման տարիներին ԽՍՀՄ-ում կային երեք չափսի պահպանակ, եւ տղամարդիկ, ովքեր հերթ էին կանգնում այս հակաբեղմնավորիչները ձեռք բերելու համար, դեղագործին պետք է հայտնեին իրենց հարմար չափսը։

Իհարկե, պահպանակներ կային դեռեւս 20-ականներին, սակայն այդ ժամանակ դրանք ներմուծվում էին արտասահմանից։ Սովետական պահպանակները վաճառվում էին թղթե փաթեթավորմամբ. դրանք հիմնականում լինում էին դեղին կամ մոխրագույն եւ տհաճ հոտ ունեին։


80-ակնների վերջ. բացի դիզայնի փոփոխությունից, պահպանակների վրա հայտնվեց «ստուգված է էլեկտրոնիկայով» գրառումը։

Ասում են, որ սովետական պահպանակներն անգամ կարող էին մեկ դույլ ջուր ներծծել։

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE